ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հավանություն է տվել ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսի ու Էլիոթ Էնգելինախաձեռնությանը, որոնք խնդրել են աջակցել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանմանը:
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ուորլիքը հայտարարել է, որ աջակցում է՝ լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ կոնգրեսականների նախաձեռնությանը: «Մենք կողմերի հետ քննարկել ենք այս նախաձեռնություններից յուրաքանչյուրը ու շարունակում ենք քայլեր ձեռնարկել, որոնք կհանգեցնեն բանակցությունների ճանապարհով խնդրի լուծման»,- հայտարարել է նա:
Քաղաքական գործիչները երեք կոնկրետ քայլ են առաջարկում, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը։ Անհրաժեշտ է ստանալ կողմերի համաձայնությունը՝ շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու, հրաձգային լոկատորների եւ ձայնային սարքավորումների առաջավոր համակարգեր տեղակայելու (շփման գծում գրոհի աղբյուրը պարզելու համար) եւ ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդներ ներգրավելու հարցում։