Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս մոտիվացնել աշխատակիցներին

17 Հոկտեմբեր, 2015 15:25
Հեղինակ՝ Բիզնես գաղտնիքներ
Ինչպե՞ս մոտիվացնել աշխատակիցներին

- Աշխատեք բոլորի անունները հիշել և ողջունելիս դիմել անունով:

- Գրեք «Շնորհակալություն», «Գոհ եմ» ու նման բառեր թղթի վրա և թողեք նրա աշխատասենյակում կամ էլ սեղանին:

- Երբեմն թույլ տվեք, որ նա աշխատանքից շուտ տուն գնա կամ էլ արձակուրդին օր ավելացրեք:

- Ամեն ամիս ընկերության միջանցքում գծեք գրաֆիկ աճի, զարգացման, վաճառքների կամ մասնաճյուղերի բացման (արդեն կախված է ոլորտից) և այլնի մասին: Դա թույլ է տալիս մարդկանց տեսնել իրենց աշխատանքի արդյունքը:

- Ամսվա մեջ, կամ, ասենք, եռամսյակը մեկ ինչ-որ մասնագետի հրավիրեք ձեր ընկերություն, որպեսզի զրուցի, քննարկի, ինչ-որ թեմայի շուրջ հետաքրքիր տեղեկություն տրամադրի նրանց:

- Գոնե փորձեք երբեմն գրասենյակ բերել պիցցա, թխվածք, ինչ-որ համեղ ուտելիք, պոպկորն և այլն:

- Յուրաքանչյուրին բաժակ նվիրեք իր անունով, մարդիկ սիրում են իրենց անունը տեսնել և իրենց նշանակալի զգալ:

- Թույլ տվեք, որ յուրաքանչյուրը մոտենա ձեզ, առաջարկ ներկայացնի, և եթե առաջարկը ստացվել է, ապա բոլորի մոտ նրան պարգևատրեք, իսկ եթե ֆինանսապես է, ապա անպայման ծրարով տվեք գումարը:

- Պարգևատրեք այն մարդկանց, որոնց գործունեությունը սովորաբար չի նկատվում, օրինակ՝ ուշադիր հետևեք, թե ովքեր են սովորաբար առաջինն այցելում աշխատանքի ու նրանց ինչ-որ փոքրիկ նվեր տվեք:

- Հետաքրքրվեք աշխատակիցների խնդիրներով, մեկ օր անցկացրեք նրանց հետ ու միասին կատարեք նրանց աշխատանքը:

- Ընկերության զարգացման մասին բոլորին մի կարևոր հարց տվեք և հետաքրքրվեք, թե ինչ լուծումներ են առաջարկում զարգացման համար:

- Եթե սխալ է լինում, ապա ընդհանուրի մեջ նկատողություն մի՛ արեք:

Բիզնես գաղտնիքներ, ֆեյսբուք

 

 

Լրահոս

Դիտել ավելին