Կարևոր իրադարձություններ

Վիկտոր Դալլաքյանը նեղացած է. «Հրապարակ»

17 Հոկտեմբեր, 2015 09:00
Վիկտոր Դալլաքյանը նեղացած է. «Հրապարակ»

 

Վերջին ամիսներին խորհրդարանի լիագումար նիստերին ներկա չի լինում ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, չնայած որ ամեն առավոտ նա պարտաճանաչ գործի է գալիս: Էդմոն Մարուքյանից պարտված վանաձորցի պատգամավորը, ըստ խորհրդարանական մեր աղբյուրների, անչափ նեղացած-նեղսրտած է ոչ միայն Մարուքյանի «լրացուցիչ» ակտիվությունից, կուսակցություն ստեղծելու լուսավոր հեռանկարից, այլեւ, առաջին հերթին, որպես իրավաբան` սահմանադրական բարեփոխումների ընթացքից իրեն մեկուսացնելու, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում չներառելու համար: Խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկման ողջ ընթացքում նա գեթ մեկ անգամ դահլիճ չի մտել. ՀՀԿ-ում տարակուսած էին, թե ինչ է նա զեկուցում նախագահականում այդ մասին, զեկուցո՞ւմ է, թե՞ ոչ: Ի դեպ, երբեմնի անչափ ակտիվ եւ արդյունավետ աշխատող պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մեկ պատճառ եւս ունի դահլիճ չմտնելու. նա այդպես մեկուսացել է ամենքից դեռ վաղուց, երբ իր մյուս ոխերիմ «բարեկամ» Վահրամ Բաղդասարյանը դարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար:

 

Լրահոս

Դիտել ավելին