Կարևոր իրադարձություններ

Մի վախեցեք համբուրել մրսածներին

17 Հոկտեմբեր, 2015 00:45
Մի վախեցեք համբուրել մրսածներին

Բրիտանացի գիտնականները հավաստիացնում են. նրանք, ովքեր համբուրում են մրսած զուգընկերոջը, վարակվելու նվազագույն հնարավորություն ունեն:

Կհրաժարվե՞ք արդյոք համբուրել մրսած զուգընկերոջը: Այս հարցին մարդկանց 50% -ը դրական պատասխան է տվել և` իզուր: Բրիտանիայի Քարդիֆ համալսարանի մրսածության բուժման կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Ռոն Էքլեսը պնդում է. քնքշության նման դրսևորման դեպքում վարակվելու հավանականությունը նվազագույն է:

Բանն այն է, որ այդ հիվանդության համար մեղավոր վիրուսը փոխանցվում է ոչ թե թքի, այլ խորխի միջոցով: Վերջինս, իր հերթին, օդի մեջ է ընկնում փռշտոցի կամ հազի հետևանքով:

Հետաքրքրական է, որ մարդկանց 86%-ը, վարակվելուց վախենալով, համբույրը փոխարինում է գրկախառնությամբ, անգիտակցաբար ընտրելով քնքշանքի արտահայտման այնպիսի ձև, որն ավելի նպաստավոր է վրտուս բռնելու համար:
Կանայք իրենց առողջության մասին մտածում են ավելի շատ, քան տղամարդիկ. գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 70%-ը կհամբուրեին իրենց մրսած զուգընկերոջը, այն դեպքում, երբ այդ քայլին կգնար միայն տղամարդկանց 44%-ը:

Ի դեպ, հարցվածների մեծամասնությունը հակված է ընդհանրապես մրսած զուգընկերոջ հետ չգնալ անգամ առաջին ժամադրությանը: Նրանցից 79%-ը մրսածությունը համարում է վանող գործոն: 21%-ը պատրաստ է հետաձգել երկրորդ ժամադրությունը նրա հետ, ով առաջինին մրսած վիճակում է եկել: Վանող գործոնների թվում նշվել են նաև այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են` սննունդը բաց բերանով ծամելը (59%), հազը (34%) և փռշտոցը (32%):

Աղբյուր` LADYNEWS.am

 

Լրահոս

Դիտել ավելին