Կարևոր իրադարձություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցությունը մեղմելու համար ատոմակայանը կկանգնեցվի երկու փուլով

07 Հոկտեմբեր, 2015 14:28
Էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդեցությունը մեղմելու համար ատոմակայանը կկանգնեցվի երկու փուլով

Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով այն կդադարի գործել 3-4 ամիս տևողությամբ 2017-ին և 2018-ին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը

Նրա խոսքով` արդեն նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարվել, ստեղծվել է Համակարգող համատեղ հանձնաժողով, որն ուսումնասիրել ու գնահատական է տվել ընթացիկ աշխատանքերին: «Ուսումնասիրությունների վերջնական արդյունքը կներկայացնենք հանրությանը 2016-ին»,-հայտնեց Երվանդ Զախարյանը` նշելով, որ աշխատանքների բոլոր փուլերում կկատարվի մոնիտորինգ:


«Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի խոսքով` լայն համագործակցություն է ծավալվել հայ գործընկերների հետ, և աշխատանքները կատարվում են խիստ գրաֆիկով: «Քանի որ Մեծամորի ատոմակայանի չգործելու դեպքում 3 անգամ կբարձրանա էլեկտրաէնեգիայի սակագինը, փաստորեն սա նաև սոցիալական նախագիծ է, որին մենք վերաբերում ենք լրջորեն»,-նշեց Կիրիենկոն:

Սերգեյ Կիրիենկոյի դիտարկմամբ` ատոմակայանի աշխատանքների երկարաձգումը չի նշանակում, որ համակարգերը բերվելու են այն նույն վիճակին, որոնք եղել են կայանի սկզբնական շահագործման փուլում, այլ դրանք համապատասխանեցվելու են ներկայիս անվտանգության պահանջներին:

 

Լրահոս

Դիտել ավելին