Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչնե´ր, շնորհավորում ենք ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Դուք ձեր ավանդն ունեք մեր երկրի առջև ծառացած բարդ և հակասական խնդիրների լուծման, տարբեր հարցերով հասարակության իրազեկման, հասարակական ճիշտ կարծիքի ձևավորման, նաև առողջ ապրելակերպի քարոզչության գործում: Մաղթում ենք ձեզ ստեղծագործական եռանդ, մասնագիտական նոր ձեռքբերումներ ձեր դժվարին և պատասխանատու աշխատանքում: