Shabat.am-ի տեղեկություններով՝ օրերս Մոսկվայից ժամանած «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը՝ նույն ինքը Զախարի Կալաշովը, այս պահին գտնվում է Ծաղկաձորի ՛՛Golden Palace՛՛ հյուրանոցում, որտեղ տեղի է ունենալու «օրենքով գողերի» հավաք:
Մոսկվայի հանցագործ աշխարհի լիդերը Հայաստան է ժամանել ուրբաթ օրը և օդանավակայանից միանգամից մեկնել Ծաղկաձորի ՛՛Golden Palace՛՛ հյուրանոց:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Շաքրո Մոլոդոյը Ծաղկաձորում վարձել է դահուկային սպորտի մարզչի և դահուկ է քշում:
Նշենք, որ այժմ Ծաղկաձորում եմ նաև մի շարք պաշտոնյաներ ու օլիգարխիայի ներկայացուցիչներ:
Մանրամասները՝ հաջորդիվ: