Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ գտնվող բարձրահարկ շենքից

31 Մայիս, 2018 12:04
Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով  «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ գտնվող բարձրահարկ շենքից

Մայիսի 31-ին, ժամը 11:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ գտնվող բարձրահարկ շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին