Կարևոր իրադարձություններ

«Խաղաղ հեղափոխությունը, կարևորագույն, բայց միայն առաջին քայլն է». Տարոն Աջեմօղլու

31 Մայիս, 2018 11:56
«Խաղաղ հեղափոխությունը,  կարևորագույն,  բայց միայն առաջին քայլն է». Տարոն Աջեմօղլու

Ծնունդով Թուրքիայից աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ խաղաղ «թավշյա» հեղափոխությամբ Հայաստանը զարգացման նոր փուլ թևակոխեց։ 

«Խաղաղ հեղափոխությունը, սակայն, կարևորագույն, բայց միայն առաջին քայլն է: Երկրորդ քայլը կլինի այս խաղաղ սկզբի վրա հիմնվելով համակարգային բարեփոխումներ անելը՝ հիմք դնելով ապագա բարգավաճման համար։ Այդ երկրորդ քայլը որևէ կերպ երաշխավորված չէ, սակայն այժմ մենք գոնե ունենք այն իրագործելու հնարավորություն», - նշել է անվանի տնտեսագետը։

Տնտեսագետի համոզմամբ` հիմնական պահանջներն են՝ արմատախիլ անել կոռուպցիան, սկսել կառուցել ապագա տնտեսական աճի ինստիտուցիոնալ հիմնասյուներն ու անել այս ամենը ներքին համերաշխության պայմաններում։

«Ստեղծված ոգևորող մթնոլորտում կա առկա բոլոր խնդիրները միանգամից լուծելու ցանկություն։ Նման մոտեցման դեպքում չի ստեղծվում այն հիմքը, որն ապահովում է հավասարակշիռ մոտեցում», - նշել է ստամբուլահայ տնտեսագետը։

Նա նաև պատմել է, որ արդեն երկու անգամ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և դա նրան օգնել է պատկերացում կազմել հայաստանյան իշխանությունների առջև դրված մարտահրավերների ու նպատակների մասին, ինչից հետո նա կարող է սկսել մտածել, թե ինչով կարող է օգնել երկրին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին