36 ամյա Քորթնի Քարդաշյանը գիշերն անցկացրել է 21 ամյա Բիբերի հետ (լուսանկարներ)
13 Հոկտեմբեր, 2015 13:33
Երեկ պապարացիները Ջասթին Բիբերին և Քորթնի Քարդաշյանին «բռնացրել են» միասին`գիշերային ակումբում զվարճանալիս: Նրանց լուսանկարել են գիշերային ակումբից դուրս գալուց:
36-ամյա Քորթնին և 21-ամյա Ջասթինը ողջ գիշեր անց են կացրել ակումբում: Երևում է, որ 15 տարվա տարբերությունը զույգին չի խանգարում շփվել: