Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ անել, որպեսզի տղամարդն ամուսնանա քեզ հետ

21 Մայիս, 2017 23:20
Ի՞նչ անել, որպեսզի տղամարդն ամուսնանա քեզ հետ

Հավանաբար գրեթե բոլոր ընկերուհիներդ արդեն ամուսնացած են, իսկ քեզ ոչ մի կերպ չի հաջողվում հանդիպել քո ճակատագրին: Իսկ չար բախտի քմահաճույքով՝ տղամարդու փոխարեն ճանապարհիդ հանդիպում է դասարանի աղջիկներից մեկը, որը դպրոցում «գորշ մուկ» էր և որին լուրջ չէիր էլ վերաբերվում:
Եվ ահա այդ «մուկը» նայում է քեզ վերևից, լսում պատնածներդ կյանքի, աշխատանքի մասին և պաթետիկորեն պտտացնելով մատի ամուսնական մատանին իրեն իրավունք է վերապահում քեզ ասել. «Հիմա գոնե մեկին գտիր, մի խայտառակիր մեր դասարանը»,- և ցուցադրաբար հեռանում:

Սա նոկաուտ է քո նյարդերին: Ելքը մեկն է, հնարավորինս շուտ ամուսնանալ:
Գործողություն 1. Մոռացիր անկախություն, ֆեմինիզմ, ժամանակակից և հիպեռսեքսուալ բառերը: Եթե ցանկանում ես ամուսնանալ, ապա դրանք քեզ համար չեն: Փայլուն ամսագրերը ներշնչում են, որ տղամարդկանց գերում են սեքսուալ և խանդավառ կանայք: Հիշիր, դա սուտ է: Մի գուցե և այդպիսինները դուր են գալիս տղամարդկանց, սակայն նրանք  ամուսնանում են բոլորովին այլ կանանց հետ: Դարձիր սպիտակ և փամփլիկ, հոգա տղամարդու մասին և դա  անպայման կտա իր արդյունքը:

Գործողություն 2. Երբեք չի կարելի քննադատել տղամարդուն, առավել ևս, եթե ցանկանում ես նրանից ամուսնության առաջարկ լսել: Անընդհատ քննադատելով նրա ընկերներին, հագուստը, հետաքրքրությունները,  ամուսնու այդ թեկնածուից դրական արդյունք կարող ես չակնկալել: Մարդիկ վիրավորվում են, երբ իրենց քննադատում են, չէ որ քչերը կարող են քննադատությունը ճիշտ ընդունել:

Գործողություն 3. Դարձիր նրա համար անփոխարինելի: Չասես, որ անփոխարինելի մարդ չկա: Դու պարտավոր ես այդպիսին դառնալ, եթե պատրաստվում ես նրա հետ ամուսնանալ: Հասկացիր, ինչն է նրան հետաքրքիր և անհրաժեշտ: Եվ աշխատիր միշտ փայլուն և անթերի տեսք ունենալ:

Գործողություն 4. Պատահում է, որ տղամարդը ինչ-որ պատճառով չի ցանկանում ամուսնանալ, որը բոլորովին կապված չէ քեզ հետ: Դա կարող են լինել հոգսեր, սովորական նախահարսանեական հոգսեր: Բացատրիր, որ հարսանիքի հոգսը չի ընկնի նրա ուսերին, այլ այդ մասին կհոգան ծնողները:

Գործողություն 5. Դու ամեն ինչ ճիշտ ես անում, բայց նա առանձնապես չի շտապում ամուսնության առաջարկ անել: Բարդ դեպք է, բայց ոչ անհուսալի, այժմ նախաձեռնությունը վերցրու քեզ վրա: Ինչպե՞ս: Դա անհատական է և կախված է նրանից, թե ինչքանով ես  լավ ճանաչում քո տղամարդուն: 
Ահա երկու օրինակ.
1. Սիրելի՜ս, որքան է ինձ  դուր գալիս քո ազգանունը (ժպտալով), ես էլ կցանկանայի նույնն ունենալ: Երիտասարդը 100%-ով հասկացավ քո ակնարկը, սպաիրք արդյունքին:
2. Կամ էլ գնա, օրինակ գուշակի մոտ և խնդրիր, որպիսի քո աղավնյակին ասի «Ձեզ անհապաղ անհրաժեշտ է ամուսնանալ, իսկ ձեր ճակատագիրը ահա ձեր կողքին է, արագ կյանքին ընդառաջ գնացեք»:

Դրսևորիր ֆանտազիա և տղամարդը կհայտնվի քո ձեռքերում: 
Եվ դեռ մտածո՞ւմ ես, թե ինչպես տղամարդուն ամուսնացնել քեզ հետ: Մի մտածիր, այլ անհապաղ գործիր:

 

Լրահոս

Դիտել ավելին