Ներկայում սուրճը մարդկանց առօրյայի անբաժանելի մասն է կազմում, քանի որ դրա յուրահատուկ բույրն օգնում առավոտյան արթնանալ և էներգիա է հաղորդում: Չնայած, որ այս ըմպելիքը շատ տարածված է, մինչ օրս դրա անվնաս չափաբաժինը որոշված չէր, սակայն այժմ գիտնականներն անց են կացրել մի շարք հետազոտություններ, որոնց շրջանակներում որոշել են, թե կոֆեինի օրական որ չափաբաժինն է անվնաս մարդու օրգանիզմի համար:
ԱՄՆ-ում այժմ շատ տարածված է մի սուրճ, որը կոչվում է Black Insomnia: Արտադրողներն այն բնութագրում են որպես ամենաթունդ սուրճը, որի մեկ բաժակը գերազանցում է սուրճի օրական թույլատրելի չափաբաժինը՝ 400 մգ-ը (4 բաժակ սուրճ):
Սակայն ներկայում մասնագետներից շատերը չեն ընդունում այս նորման, քանի որ այն սահմանվել է դեռ 2003 թվականին և մինչ օրս կասկածի տակ է առնվում:
Գիտնականներ անց են կացրել ուսումնասիրությունների մի շարք և եկել այն եզրահանգման, որ օրական 400 մգ սուրճն իսկապես անվնաս է հասուն մարդու համար, սակայն այն կարող է վնասակար լինել հղիների համար, որոնց դեպքում սուրճի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 300 մգ-ը:
Սահմանված չափաբաժինը գերազանցելու դեպքում կարող են առաջանալ դեպրեսիաներ ու դիսֆորիաներ: Բացի այդ, մեծ է նաև սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը:
Այնուամենայնիվ՝ գիտնականների համոզմամբ՝ սա չի նշանակում, որ օրական 500 մգ սուրճը վնասակար է առողջության համար, քանի որ յուրաքանչյուր մարդու օրգանիզմ ունի իր առանձնահատկությունները: Մասնագետները նշում են, որ այս խնդիրը դեռ հարկավոր է ավելի խորն ուսումնասիրել՝ կոֆեինի օրական անվնաս չափաբաժինն ավելի հստակ որոշելու համար:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info