Կարևոր իրադարձություններ

Լեհաստանում ՀՀ դեսպանն ու Սկիրենևիցեի քաղաքապետը քննարկել են համագործակցության ուղիները

12 Հոկտեմբեր, 2015 22:16
Լեհաստանում ՀՀ դեսպանն ու Սկիրենևիցեի քաղաքապետը քննարկել են համագործակցության ուղիները

Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքային այցով այցելել է Լեհաստանի Սկիերնևիցե քաղաք: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում դեսպանը հանդիպել է Սկիրենևիցեի քաղաքապետ Քշիշտոֆ Յաժջիկին:

Հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը նշել է, որ նմանօրինակ հանդիպումները կարող են լուրջ նախադրյալներ ստեղծել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման համար: Հանդիպմանը քննարկվել են նաև ապակենտրոնացված համագործակցության, ինչպես նաև քաղաքի Լեհաստանի գիտությունների Ազգային ակադեմիայի բուսաբանության և բուսաբուծության ինստիտուտի և Հայաստանի համապատասխան գիտական կենտրոնների միջև փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև 2016 թվականի հունվարին քաղաքում «Հայկական օր» ծրագրի համատեղ հովանավորությունն իրականացնելու հարցում: Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպում է ունեցել Սկիերնևիցեի՝ 9 համայնքներ համախմբող շրջանային խորհրդի նախագահ Միրոսլավ Բելինայի և խորհրդի անդամների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին