"Եվ ես սկսեցի հավաքել հիմադրամի հաշվետվությունները, պատգամավոր Թևան Պողոսյանը զուգահեռ հարցում էր արել, Արդարադատության նախարարությունից ստացել ենք հաշվետվությունները, որտեղ երևում է, որ այդ գումարի տոկոսները ծախսվել են"
Ուրեմն մենք անցել ենք բոլոր դատական ատյանները այս հաշվետվություններն ստանալու պահանջով, քանի որ արդարադատության նախարարությունը պատասխանել էր, որ "Մարտիկ" հաշվետվությունները չունի:
Այսինքն, այդ ժամանակվա նախարարը կամ նախարարության ներկայացուցիչը ակնհայտ ստել է:
Սա մեկ:
Մյուս կողմից, ՀՀ դատարանները բացարձակապես զերո են, երբ հարցը հասնում է գործադիր իշխանությունից տեղեկատվություն ստանալու պահանջին:
«Հետո կասեք, թե դատարանն անկախ է, դատարանը գործում է»:
Իսկ մեր ժամանակը, միջոցները, որ վատնել ենք մեր տեղեկատվության իրավունքն իրականացնելու համար, ու այսպես ամբողջ պետությունը ակնհայտ ստել ու կեղծել է, հիմա սրան ի՞նչ կասեք:
Եվ ի վերջո:
Եթե այս տեղեկատվությունը չթաքցվեր, ապա ավելի շուտ կլուծվեին այն հարցերը, որոնք հիմա փորձում է լուծել տիկին Բախշյանը:
Ահա ձեզ մի ակնհայտ փաստ, թե ինչքան մեծ է վնասը, երբ մարդու իրավունքը չի իրականացվում կամ պաշտպանվում....
Կից յրապարակումը՝ այստեղ: