Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. Ford-ը բախվել է Mercedes-ին. կա վիրավոր (լուսանկարներ)

09 Հոկտեմբեր, 2015 14:46
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. Ford-ը բախվել է Mercedes-ին. կա վիրավոր (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 41-ամյա Գագիկ Հակոջյանը իր վարած Ford Transit մակնիշի 108 UO 64 համարանիշի բեռնատարով բախվել է կայանված վիճակում գտնվող Ք. Աբովյանի բնակիչ, 56-ամյա Գագիկ Վարդանյանին պատկանող Mercedes E 280 մակնիշի 06 UU 591 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Աշոտ Մաշադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Mercedes-ը բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի եւ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին