Կարևոր իրադարձություններ

Նավասի վնասվածքի պատճառով իր նորամուտը կարող է նշել Կասիլյան

30 Հոկտեմբեր, 2015 11:31
Նավասի վնասվածքի պատճառով իր նորամուտը կարող է նշել Կասիլյան

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն ամենայն հավանականությամբ չի կարող մասնակցել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Լաս Պալմասի» հետ մրցավեճին:

Ինչպես հայտնում է «Marca»-ն, կոստառիկացի ֆուտբոլիստը ձգել է մկանը, այդ պատճառով հետագա ծանր հետևանքներից խուսափելու համար նրա փոխարեն մադրիդցիների դարպասը կպաշտպանի Կիկո Կասիլյան, ում համար դա կլինի նորամուտն «արքայական ակումբում»:

Նշվում է, որ եթե Նավասը հասցնի վերականգնվել մինչ երեքշաբթի, ապա հենց նա կխաղա ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի տնային մրցավեճում:

 

Լրահոս

Դիտել ավելին