Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

«Երևանն իմ սրտում …» խորագրով միջոցառում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում (լուսանկարներ)

26 Հոկտեմբեր, 2015 16:18
«Երևանն իմ սրտում …» խորագրով միջոցառում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում (լուսանկարներ)

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Երևանն իմ սրտում…» խորագրով երաժշտական միջոցառում: Այն մայրաքաղաքը գովերգելու, գրական ու մշակութային ոգով լցնելու ևս մեկ հնարավորություն էր: Միջոցառմանը մասնակցել են վարչական շրջանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական, Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցների և «Արմենիա» պարային համույթի սաները: Միջոցառմանը ներկա են գտնվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներ, կրթական և մշակութային հաստատությունների տնօրեններ, մանկավարժներ, ծնողներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լրահոս

Դիտել ավելին