Օրական երկու անգամ ատամները մաքրելը առողջ պահելու գլխավոր պայմանը չէ, կարևորը ճիշտ մաքրելն է, գրում է toneto.net-ը:
Ամբողջ ընթացքը պետք է տևի նվազագույնը 2-3 րոպե: Ատամները պետք է մաքրել սնունդ ընդունելուց հետո, որպես կանոն` առավոտյան նախաճաշից և երեկոյան ընթրիքից հետո: Սակայն առավոտյան նախաճաշից առաջ ցանկալի է ողողել բերանի խոռոչը:
Պետք չէ ուժ գործադրել լնդերի և ատամների վրա, կվնասվեն էմալը և լնդերի մակերեսը. խոզանակի շարժումները պետք է փափուկ լինեն: Սկզբում պետք է շրջանաձև շարժումներով «փափկեցնել» ատամնափառը, այնուհետև ուղղահայաց շարժումներով հեռացնել այն: