Կարևոր իրադարձություններ

Չինաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու տեղեկությունը

24 Մարտ, 2025 15:00
Չինաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու տեղեկությունը

Չինաստանի ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունը, թե երկրի ներկայացուցիչները քննարկում են չինացի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու հարցը։

Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ համապատասխան տեղեկատվությունը լիովին չի համապատասխանում իրականությանը», - ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

ԱԳՆ խոսնակը նաև ընդգծել է, որ Չինաստանը մտադիր է «շարունակել աշխատել միջազգային հանրության հետ՝ առաջ մղելու խաղաղ բանակցությունները և պայմաններ ստեղծելու հրադադարի և հակամարտությունը դադարեցնելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին