Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն տեխնիկական հարցերը դեռ լուծում են պահանջում. հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, Էր Ռիադում ընթացող բանակցություններում գլխավոր թեման Սևծովյան նախաձեռնությունն է՝ կենտրոնացած Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման վրա:
Պեսկովը հայտնել է, որ Պուտինը պահպանում է էներգետիկ ենթակառուցվածքներին չհարվածելու հրամանը, սա՝ չնայած Ուկրաինայի կողմից խախտումներին, և ԱՄՆ-ն կարող է գնահատել այդ պայմանավորվածության կատարումը:
Խոսնակը նշել է` Պուտինին անմիջապես կզեկուցեն բանակցությունների արդյունքների մասին, իսկ օրվա երկրորդ կեսին նա միջազգային հեռախոսազրույց կունենա: