Կարևոր իրադարձություններ

Ապրիլին կմեկնարկի ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

24 Մարտ, 2025 13:30
Ապրիլին կմեկնարկի ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը

Վիզաների ազատականացման հարցն ամենացավոտ հարցն է, քանի որ այդ ոլորտը միակ ոլորտն է, որտեղ չենք կարող ասել, որ բավարարված ենք համագործակցությամբ: Բողոքները բազմաթիվ են և չեն նվազում:

Փորձեր արվում են, բանակցում ենք տարբեր երկրների հետ, հարցը մասամբ կարող է բարելավվել նոր հյուպատոսություններ բացելու արդյունքում:

Այնուամենայնիվ, իրավիճակը գոհացուցիչ համարել հնարավոր չէ:

Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Փոխարտգործնախարարը հիշեցրեց, որ բանակցությունները մեկնարկել էին 2024 թվականի դեկտեմբերին, և որ Եվրամիության համապատասխան պատվիրակության հետ տեղի են ունեցել ինտենսիվ բանակցություններ։

«Հաջորդ փուլը նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 7-11-ը, երբ երկրորդ պատվիրակությունը գա։ Ես կուզենայի հիմա շատ ստույգ ասել, որ կավարտենք 2 կամ 3 տարվա ընթացքում, բայց, իսկապես, դա ո՛չ հնարավոր է, ո՛չ տեղին: ԵՄ գործընկերները խուսափում են «դեդլայն»-ներ, կոնկրետ թվեր նշելուց»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին