Կարևոր իրադարձություններ

Կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման աշխատանքներ՝ Թումանյան փողոցում

23 Մարտ, 2025 14:00
Կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման աշխատանքներ՝ Թումանյան փողոցում

Մարտի 20-ից սկսած Թումանյան փողոցում իրականացվեցին կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Վերջին երեք օրերի ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

Հանվել է կենսունակությունը կորցրած 80 թեղի ծառ։

Տնկվել է 95 հատ 10 տարեկան հուդայածառ։

Պահպանվել է 30 թեղի։

Բացվելու է 34 բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն հուդայածառեր»։

 

Լրահոս

Դիտել ավելին