Սերժաքոչարյանական տուրուդմփոցները, Դոգի խորտակվող կարիերան, հայերի օսկարակիր վիճակները ու էլի մի երկու կարևոր բան ձևավորեցին ամենաքննարկվածների այս թոփ 5-ը:
5. Վարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյանը մեկ կետի անկումով զբաղեցրեց մեր հինգերորդ հորիզոնականը: Նրա վիճակը ամերիկյան իրավապահների շնորհիվ այնքան է վատացել, որ նա չի կարողանա ապականել գոնե Գյումրու ընտրությունները: Ով կարող էր պատկերացնել, որ հայ ժողովրդին մեծագույն խայտառակությունից` Գյումրու ընտրություններին ԴՕԿ կուսակցության մասնակցությունից կփրկեն ամերիկացիները: Նրանք թույլ չտվեցին աշխարհի ամենակեղտոտ բերանով, մտքերով ու ստերով մարդուն ևս մեկ անգամ ապացուցել, որ Հայաստանում կան հազարավոր դոգանման քաղաքացիներ, իսկ մեր քաղաքական դաշտն էլ այնքան է այլասերվել, որ այդ մարդիկ հասել են ահա այսպիսի շնաբարո ընտրության:
4. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանն այս շաբաթ գրավեց ամենաքննարկվածների չորրորդ տեղը, երբ իր վաղեմի զինակից Ռոբերտ Քոչարյանի թիմը հարձակվեց նրա վրա: Երկու նախկին նախագահների թիմերը իրար բզկտելով վերջապես կարողացան մի մեծ արդյունք գրանցել. նրանք բոլոր իշխանականներին դուրս թողեցին ամենաքննարկվածների շարքերից՝ վերջապես հանրության ուշադրությունը իրենց հակառակորդներից բերելով դեպի իրենց: Իհարկե, այդպես էլ պարզ չդարձավ երկու նախագահներից ով էր ավելի մեղավոր Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու և պահելու համար: Այս ամենի շնորհիվ շատերը հասկացան, որ եթե պիտի ընտրեն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև ապա ավելի լավ է նորից ընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Այնուամենայնիվ, եթե ընտրությունը լինի միայն երկու նախկինների մեջ, ապա Սերժ Սարգսյանը կհաղթի Ռոբերտ Քոչարյանին իր ներկայիս թիմի կարողություններով, իր մեդիա ռեսուրսների ազդեցությամբ և, Քոչարյանի համեմատությամբ, իր մարդկային շատ ավելի դրական որակներով:
3. Եղիշե Կիրակոսյան
Եղիշե Կիրակոսյանը միակ պաշտոնյան էր, որ այս շաբաթ կարողացավ մտնել քննարկվածների հնգյակ և զբաղեցնել երրորդ պատվավոր հորիզոնականը: Նա շատ քննարկվեց որովհետև դարձավ նախկին, չնայած նա լավ պաշտոններ ուներ թե´նախկինների, եվ թե´ ներկաների օրոք։ Հանրությունը շատ հուզվեց, երբ նրան թվաց, որ Կիրակոսյանը Փաշինյանից հեռանում է Ադրբեջանի դեմ հայցերի հետ կապված սկզբունքային տարաձայնությունների պատճառով, այնինչ Կիրակոսյանը հեռացավ վարչապետին ջերմագույն դիֆերամներ երգելով։ Նա գնաց հպարտ, նա գնաց այն օրը, երբ հերթական պարտությունը կրեց միջազգային դատարանում և գնաց վերամիավորվելու նախկինների մեծացող բանակին։
2. Վաչե Թովմասյան
Մանե Թանդիլյանը դարձավ երկրորդը մեր այս հիթշքերթում որովհետև անձնազոհաբար իր վրա փորձեց վերցնել Ռուբեն Վարդանյանի զրկանքների գոնե մի փոքր մասը` նրա հացադուլը։ Որքան էլ որոշ իշխանականների դուր չգա, որ Բաքվում գտնվող գերիներից մեկը հատուկ առանձնանում է մյուսներից, մարդիկ իսկապես չեն կարողանում ուրանալ Ռուբեն Վարդանյանի Դիլիջանի դպրոցը, Տաթևի թևերը, «Ավրորա» նախագիծը և էլի շատ բաներ, որ նա արել է Հայաստանի և Արցախի համար: Հենց նման մեծ գործերի շնորհիվ էլ կան Թանդիլյանի նման մարդիկ, որ ամեն կերպ կենտրոնացնում են բոլորի ուշադրությունը գոնե մեկ նվիրյալ հայի փրկության վրա:
1. Վաչե Թովմասյան
Վաչե Թովմասյանը դարձավ հայկական երազանքի մի վառ օրինակ, թե ինչպես տաղանդավոր Հայաստանցի տղան կարող է գրավել Հոլիվուդյան բարձունքը: Ամերիկայում վաղուց ապրող ու ստեղծագործող Կարեն Կարագուլյանի հետ միասին նրանք փայլուն մարմնավորեցին երկու հայ բանդիտների դերերը Anora ֆիլմում և դարձան այս տարվա ամենաօսկարակիր ֆիլմի ամենաճանաչված հերոսները և ամենաքննարկված հայերը մեր Շաբաթի Թոփ 5-ում: