Կարևոր իրադարձություններ

Մանանդյան փողոցի շենքերից մեկում «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ է հայտնաբերվել (տեսանյութ)

07 Մարտ, 2025 18:44
Մանանդյան փողոցի շենքերից մեկում «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ է հայտնաբերվել (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրել են Համայնքային ոստիկանության Արաբկիրի և Շենգավիթի բաժինների գործընկերների հետ համատեղ:Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Մարտի 1-ին, ժամը 18-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք ձերբակալել և Շենգավիթի բաժինեն տեղափոխել նույն փողոցի բնակիչ 34-ամյա տղամարդու, որի մոտ ոչինչ չի հայտնաբերվել։

Սակայն, դեպքի վայրի զննությամբ Մանանդյան փողոցի շենքերից մեկի 3-րդ և 4-րդ հարկերի միջնամասում հայտնաբերվել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` 28 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով:

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

 

Լրահոս

Դիտել ավելին