Կարևոր իրադարձություններ

Նորք-Մարաշում բեռնատարը մերկասառույցի պատճառով կոտրել է բնակչի տան քարե պարիսպը, ապա՝ գազախողովակները

24 Փետրվար, 2025 23:51
Նորք-Մարաշում բեռնատարը մերկասառույցի պատճառով կոտրել է բնակչի տան քարե պարիսպը, ապա՝ գազախողովակները

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Պարգև Մ.-ն, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով  Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Նորքի այգիներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան քարե պարսպին, ապա՝ գազատար խողովակներին, կոտրել դրանք, ապա առաջ ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան տարածքում՝ լուսամուտի մոտ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին