Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ակնհայտորեն ծանր է տանում, որ կրկին Սաուդյան Արաբիան է ընտրվել ԱՄՆ-ի և ՌԴ-ի հանդիպման համար. Կարեն Հովհաննիսյան

18 Փետրվար, 2025 12:42
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
Թուրքիան ակնհայտորեն ծանր է տանում, որ կրկին Սաուդյան Արաբիան է ընտրվել ԱՄՆ-ի և ՌԴ-ի հանդիպման համար. Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թուրքիան ակնհայտորեն ծանր է տանում այն հանգամանքը, որ կրկին Սաուդյան Արաբիան է ընտրվել ԱՄՆ-ի և ՌԴ-ի հանդիպման համար, որտեղ իսկապես կարող են շրջադարձային արդյունքներ գրանցվել։

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Թուրքիան բազմաթիվ անգամ է իր երկիրն առաջարկել ռուսներին և ուկրաինացիներին դեմ առ դեմ հանդիպելու համար, եղել են հանդիպումներ, բայց անարդյունք։

Անարդյունք են եղել նրա համար, քանի որ Թուրքիան Ռուսաստանին համոզել է, որ կազդի Ուկրաինայի վրա, որպեսզի կանգնեցնեն պատերազմը, սակայն ակնարկով, որ ՌԴ-ն պետք է Ղրիմի վրա լիաժրեք իշխանությունից հրաժարվի։

Ինչպես միշտ, փորձել է իր բաժին շահն առաջ տանել․․․ Հիմա, երբ Սաուդյան Արաբիան է դարձել կրկին որոշիչ հանդիպման վայր, կրկին վերահաստատվում է Սաուդյան Արաբիայի ընկալելի, ընդունելի լինելը, ինչու չէ, նաև լիդեր լինելը, Թուրքիան իրեն պատեպատ է տալիս։

Էրդողանամերձ մեդիադաշտը, փորձագիտական դաշտը ամեն կերպ սևացնում են այս հանդիպումը, կանխորոշելով, որ ոչինչ չի հաջողվի, նույնիսկ նոր, ավելի արյունալի պատերազմ են կանխատեսում․․․»:

 

Լրահոս

Դիտել ավելին