Կարևոր իրադարձություններ

Անգլիայի եկեղեցին հրաժարվել է թույլ տալ հաղորդության ժամանակ գլյուտեն չպարունակող հաց և ոչ ալկոհոլային գինի օգտագործել

10 Փետրվար, 2025 16:37
Անգլիայի եկեղեցին հրաժարվել է թույլ տալ հաղորդության ժամանակ գլյուտեն չպարունակող հաց և ոչ ալկոհոլային գինի օգտագործել

Անգլիայի եկեղեցին մերժել է Սուրբ հաղորդության կանոնները փոխելու խնդրանքը՝ հանուն նրանց, ովքեր չեն կարող խմել ալկոհոլ կամ գլյուտեն պարունակող հաց։ Կանոնական օրենքի համապատասխան՝ Սուրբ Հաղորդության համար օգտագործվող հացը պետք է պատրաստված լինի «լավագույն և մաքուր ցորենի ալյուրից, իսկ գինին խմորված խաղողի որակյալ և օգտակար հյութից»։

Ինչպես նշում է The Guardian-ը, վերապատվելի (կաթոլիկ և բողոքական հոգևորականների հարգական մակդիր) Էլիս Քեմփը համապատասխան խնդրանքով հանդես է եկել Սինոդի ժողովի նախօրեին։

«Հնարավո՞ր է ուսումնասիրել հաղորդության ժամանակ գլյուտեն և ալկոհոլ չպարունակող արտադրանքի օրինական օգտագործումը՝ անարդարությունը շտկելու համար», - հարց է բարձրացրել Քեմփը։

 

Լրահոս

Դիտել ավելին