Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հաջորդ դատական նիստը կլինի փետրվարի 10-ին, Արցախի մյուս պաշտոնյաներինը՝ փետրվարի 7-ին

07 Փետրվար, 2025 00:30
Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հաջորդ դատական նիստը կլինի փետրվարի 10-ին, Արցախի մյուս պաշտոնյաներինը՝ փետրվարի 7-ին

Այսօր Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատական նիստը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին։ Այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստը, որն անջատ է քննվում։

Նրա փաստաբան Ավրաամ Բերմանը միջնորդել է իր պաշտպանյալի հետ առանձին հանդիպման մասին։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Ընդմիջումից հետո դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Ինչպես հաղորդվում է՝ հաշվի առնելով մեղադրական եզրակացության ծավալը՝ դրա ընթերցումը կշարունակվի փետրվարի 10-ին նշանակված հաջորդ դատական նիստին։

 

Լրահոս

Դիտել ավելին