Կարևոր իրադարձություններ

Երևանի ու Գյումրիի քաղաքապետներն անդրադարձել են երկու քաղաքների համար կարևոր մի շարք թեմաների (տեսանյութ)

06 Փետրվար, 2025 23:39
Երևանի ու Գյումրիի քաղաքապետներն անդրադարձել են երկու քաղաքների համար կարևոր մի շարք թեմաների (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։

«Զրուցեցինք երկու քաղաքների համար կարևոր մի շարք թեմաների շուրջ։ Պատմեցի Երևանում ներդրված GIS համակարգի և «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որոնք օգնում են մեր քաղաքը դարձնել ավելի կազմակերպված ու մատչելի։ Պատրաստ ենք աջակցել Գյումրիին՝ նմանատիպ լուծումներ ներդնելու հարցում։ Խոսեցինք նաև շների ստերջացման ծրագրի մասին։

Կարևոր է, որ այս գործընթացը լինի վերահսկելի և մարդասիրական, ու այստեղ ևս պատրաստ ենք կիսվել մեր փորձով։ Քննարկեցինք նաև համատեղ մշակութային միջոցառումների անցկացումը և Գյումրիի բակային տարածքներից մեկի բարեկարգումը՝ կիրառելով Երևանի հաջողված լուծումները»,- գրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին