Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ պաշտպանական ոլորտում Հայաստանի հետ մեր համագործակցությունն առաջընթաց է ապրում:
«Մենք փոխըմբռնում ունենք այս ոլորտում համագործակցության զարգացման հարցում։
Զարգացումը տարբեր ուղղվածություններ ունի։ Փորձում ենք հետևողական լինել հարաբերությունները զարգացնելու այն ուղղություններով, որոնք բխում են մեր շահերից»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է դեսպանը: