Հավաքագրելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին հուզող առողջապահական հարցերը՝ որոշեցի այս ձևաչափով պատասխանել դրանց: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Սրանք ամենաշատը բարձրաձայնվող հարցերն էին. եթե ունենաք հավելյալ պարզաբանումների կարիք, կպատասխանենք մեկնաբանությունների բաժնում, կարող եք նաև զանգահարել մեր թեժ գծին՝ 8003 հեռախոսահամարով»,- նշել է նա՝: