Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ը կարևորել է ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցում քաղհասարակության հետ համագործակցությունը

06 Փետրվար, 2025 18:20
 ՄԻՊ-ը կարևորել է ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցում քաղհասարակության հետ համագործակցությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերով զբաղվող հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանին։ 

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։

Պաշտպանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի և այդ առումով իրականացվող աշխատանքների հետագա ուղղություններին:

Իր հերթին Լիաննա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին