Կարևոր իրադարձություններ

Թմրանյութը պահում էր աղավնատանը (տեսանյութ)

06 Փետրվար, 2025 18:37
Թմրանյութը պահում էր աղավնատանը (տեսանյութ)

Հունվարի 25-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրիի բնակիչ 57-ամյա տղամարդը քաղաքային այգիներից մեկում գտնվող և իր կողմից շահագործվող աղավնատանը պահում է թմրանյութ։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ստացված տվյալներն իրացնելիս քրեակական ոստիկաններն այցելել են նշված վայր, որտեղ տղամարդը հայտնել է, թե ներկա պահին իր մոտ ոչինչ չկա, սակայն պատրաստ է թմրանյութ ներկայացնել աղավնատնից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Տղամարդը ներկայացրել է պարկ, որի մեջ կար 178 գրամ կանեփանման զանգված և մոտ 17 գրամ կանեփի սերմ: Նա հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է՝ անձնական օգտագործման համար։

Հաջորդ տեղեկությունը Շիրակի քրեական ոստիկանները ստացել են փետրվարի 3-ին: Ըստ տեղեկության` Գյումրի քաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդը պահում և օգտագործում է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որը նրան իրացրել է 34-ամյա Գյումրու բնակիչը։

 

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Գյումրիի ԿարենԴեմիրճյան փողոցում ձերբակալվել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է տեղափոխվել 50-ամյա տղամարդը։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պլաստիկ տարա՝ լցված 70 մգ թափանցիկ հեղուկով, չօգտագործված երկու ներարկիչ և մեկ ապակե սրվակ:

Նույն օրը, արդեն թմրանյութ իրացնելու կասկածանքով, ձերբակալվել է նաև 34-ամյա տղամարդը։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 5 պլաստիկ տարա, 4-ը` լցված անգույն հեղուկով:

Նա հայտնել է, որ հեղուկը մեթադոնային լուծույթ է։

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

 

Լրահոս

Դիտել ավելին