Կարևոր իրադարձություններ

Գազի բալոնի պայթյուն՝ Երասխ գյուղում. կան տուժածներ

06 Փետրվար, 2025 18:26
Գազի բալոնի պայթյուն՝ Երասխ գյուղում. կան տուժածներ

Փետրվարի 6-ին՝ ժամը 16:02-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ գյուղի շրջանաձև խաչմերուկի տներից մեկում տեղի է ունեցել գազի պայթուն. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի Գործարանային փողոցի տներից մեկում 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն։ Տուժել է տան երեք բնակիչ՝ Է․ Ա․-ն (ծնված 2007 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1976 թ․)  և  Թ․ Խ․-ն  (ծնված 1969 թ․), ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպվելը։

Պայթյունի հետևանքով վնասվել են տան պատուհանները և դռները։

 

Լրահոս

Դիտել ավելին