Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Պարեկային ծառայության գլխավոր վարչությունն այսուհետ կգործի Խորենացի 158 հասցեում՝ ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում։
ՆԳՆ բարեփոխումների համատեքստում առանցքային է համարվում հանրությանը մատուցել քաղաքացիակենտրոն և բարձրորակ ծառայություններ։
Նորակառույց համալիրը տեխնիկապես վերազինված է և ապահովված քաղաքացիների սպասարկման համար հարմարավետ պայմաններով։
Հարգելի՛ քաղաքացիներ, Պարեկային ծառայության գործունեության շրջանակում հարցերի և բողոքների դեպքում խնդրում ենք մոտենալ ք․ Երևան, Խորենացի 158 հասցե։