ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է մեքսիկական ապրանքների մաքսատուրքերի ներդրման մասին որոշումը:
«Մենք լավ զրույց ունեցանք ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, որի ընթացքում հարգանք հայտնեցինք մեր հարաբերությունների և ինքնիշխանության նկատմամբ։
Թրամփի հետ մի շարք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել:
Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել՝ կանխելու հզոր զենքերի մատակարարումը դեպի Մեքսիկա: Այսօր մեր թիմերը կսկսեն աշխատել երկու ուղղությամբ՝ անվտանգություն և առևտուր: Մաքսատուրքերը (մեքսիկական ապրանքների 25 տոկոսով) կասեցված են մեկ ամսով»,- թվիթերյան էջում գրել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։