Կարևոր իրադարձություններ

Ապարանում հայրն իր որդիների հետ խոչընդոտել է ՍԱՏՄ տեսուչի աշխատանքն. կան ձերբակալվածներ

03 Փետրվար, 2025 21:16
Ապարանում հայրն իր որդիների հետ խոչընդոտել է ՍԱՏՄ տեսուչի աշխատանքն. կան ձերբակալվածներ

Հունվարի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ վիճաբանություն է տեղի ունեցել Ապարան քաղաքի Ս.Ջալալյան փողոցում գործող «Մսի իրացման կետ»-ի սեփականատիրոջ և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի տեսուչի հետ։

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչ, Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Ամբակում Ս․-ն հերթական շրջայցի ժամանակ Ապարան քաղաքի Ս. Ջալալյան փողոցում գործող «Մսի իրացման կետ»-ում նկատել է ոչ սպանդանոցային ծագման միս, որի առգրավման ընթացքում վիճաբանություն է սկսկվել սեփականատիրոջ, Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Հայկ Գ․-ի, նրա որդիների, Արագածոտնի մարզի բնակիչներ 43-ամյա Խաչիկ Գ․-ի և 38-ամյա Կարեն Գ․-ի միջև և  նրանք խոչընդոտել են տեսուչի օրինական գործողություններին, քաշքշել, հայհոյել և դուրս են հանել մսի վաճառակետից:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ապարանի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ, հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը Ապարան քաղաքում հայտնաբերվել են Կարեն և Խաչիկ Գ․-երը և տեղափոխվել ոստիկանության Ապարանի բաժին։


 

Լրահոս

Դիտել ավելին