Կարևոր իրադարձություններ

Քննարկել է սննդամթերքում աղի նվազեցմանն ուղղված գործողությունների մոդելի մշակման հնարավորությունը

03 Փետրվար, 2025 21:05
Քննարկել է սննդամթերքում աղի նվազեցմանն ուղղված գործողությունների մոդելի մշակման հնարավորությունը

Առողջապահության նախարարությունը մեկնարկում է «Ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցումը որպես առաջնահերթություն» նախաձեռնությունը, որին ընդառաջ համագործակցության են հրավիրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, սննդի փորձագետներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը գործընկեր կազմակերպությունների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համատեղ արդյունավետ գործողությունների մոդելի մշակման հնարավորությունը, որն ուղղված կլինի սննդամթերքում աղի նվազեցմանը:

Նոր մոդելի համաձայն՝ համագործակցության կհրավիրվեն նաև սննդի արդյունաբերության ներկայացուցիչները նոր քաղաքականություն մշակելու համար: 

Կողմերը հույս են հայտնել, որ համատեղ ստեղծված քաղաքականությունն արդյունավետ կգործի և կծառայի հանրության առողջության ցուցանիշների բարելավմանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին