Կարևոր իրադարձություններ

Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 մեքենա (տեսանյութ)

03 Փետրվար, 2025 18:34
Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 մեքենա (տեսանյութ)

Հունվարի 27-ից փետրվարի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4175 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 269 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 300 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 44, չամրակապված վարելու՝ 773, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 317, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 251, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 107 և 1502 այլ իրավախախտումներ։

168 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 285-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 71-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 99-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 97 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14354 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 235 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 217, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 754 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 62, չամրակապված վարելու՝ 3639, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 359, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 608, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 21, արագության գերազանցման՝ 1923 և 3910 այլ իրավախախտումներ։

409 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1598-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 547-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 11-ը՝ բեռնատարներ, 167-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 68 անձ։

 

Լրահոս

Դիտել ավելին