Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ինձ կանաչ լույս է տվել պետական կառավարման համակարգի ցանկացած օբյեկտում կատարել վերահսկողություն. ՊՎԾ ղեկավար

03 Փետրվար, 2025 16:00
Վարչապետն ինձ կանաչ լույս է տվել պետական կառավարման համակարգի ցանկացած օբյեկտում կատարել վերահսկողություն. ՊՎԾ ղեկավար

Նոր նախագծով արդեն ՊՎԾ-ին լիազորված է վարչապետի աշխատակազմում վերահսկողություն իրականացնել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

«Վարչապետի աշխատակազմն այսուհետ պետական միջոցների կառավարման օրինականության մասով կլինի ՊՎԾ-ի համար վերահսկողության օբյեկտ»,- նշեց Պետրոսյանը։

Հարցին՝ քաղաքական կամք կլինի՞ այդ ամենն իրականացնելու՝ Պետրոսյանը պատասխանեց.«Կարծում եմ՝ ապացուցել եմ, որ կամքի պակաս չունեմ։ Վարչապետն ինձ տվել է կանաչ լույս՝ ցանկացած պետական համակարգում ցանկացած մտահոգության հետևից գնալու, վերհանելու, զեկուցելու և այլն։ Որևէ կաշկանդվածություն չունեմ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին