Կարևոր իրադարձություններ

Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը

03 Փետրվար, 2025 15:30
Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը

ԱՄՆ նորաստեղծ Պետական կառավարման արդյունավետության վարչությունը (DOGE), որը ղեկավարում է տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկը, թիրախավորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և անցած հանգստյան օրերին քայլեր է ձեռնարկել գործակալության նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, հայտնում է Fox News-ը։

ԱՄՆ ՄԶԳ-ի ավելի քան 50 բարձրաստիճան աշխատակից ուղարկվել է վարչական արձակուրդի։ Նրանց հանդեպ կիրառվել է խափանման միջոց: 

Վերջիններիս արգելվել է առանց թույլտվության շփվել գործակալությունից դուրս որևէ մեկի հետ:

Ըստ պարբերականի՝ Վաշինգտոնի Ռեյգանի անվան կենտրոնում գտնվող գործակալության կենտրոնական գրասենյակի վրայից հանվել են նաև ցուցանակները։ Մասկի վարչությունը վերահսկողություն է հաստատել նաև գործակալության համակարգչային համակարգերի վրա:

Կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալներով՝ գործակալությունը անցյալ տարի տնօրինել է մոտ 40 միլիարդ դոլարի ֆինանսավորում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին