Կարևոր իրադարձություններ

Ջերմուկի ճոպանուղին վերագործարկվել է

03 Փետրվար, 2025 14:00
Ջերմուկի ճոպանուղին վերագործարկվել է

Ջերմուկում պաշտոնապես բացվել են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը։

Այս առիթով երկարատև դադարից հետո վերագործարկվել է նաև քաղաքի ճոպանուղին:

Տեղեկությունը հայտնել են «Վիզիթ Ջերմուկ զբոսաշրջային տեղեկատվական հարթակ» Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնից։

Ճոպանուղու 1 տոմսն արժե 1500 դրամ, երկարությունը 1 կմ է:

Ճոպանուղու վերանորոգման համար ՀՀ կառավարությունը սկզբում` որպես տեխնիկական վնասի փոխհատուցում, հատկացրել է 12 մլն դրամ, ապա 24 մլն դրամ էլ՝ ճոպանի ձեռքբերման համար։

Ջերմուկի ճոպանուղու աշխատանքը նախ դադարեցվել էր 2022թ-ի սեպտեմբերին՝ ադրբեջանական հարձակումից հետո, ապա դեկտեմբերին գործարկվել, որից ամիսներ անց՝ 2023թ-ի մարտի 8-ից, դարձյալ փակվել էր, քանի որ տեխնիկական ստուգումից հետո պարզվել էր, որ գլխավոր ճոպանը վնասված է։

 

Լրահոս

Դիտել ավելին