Լույս փետրվարի 3-ի գիշերը ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Ռուսաստանի տարբեր մարզերի օդային տարածքներում խոցել են 70 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Գերատեսչության փոխանցմամբ՝ Ռոստովի մարզի օդային տարածքում ոչնչացվել է 27 անօդաչու թռչող սարք, Վոլգոգրադում՝ 25, Աստրախանում՝ 7, Վորոնեժում՝ 5, Բելգորոդում՝ 4, Կուրսկում՝ 2:
Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհներ են առաջացել։
Աստրախանի մարզում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են վառելիքաէներգետիկ օբյեկտների վրա, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։ Երկու մարզում էլ տուժածներ չկան։ Մյուս մարզերի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել անօդաչու սարքերի հարձակումները: