Կարևոր իրադարձություններ

Յամալը նոր ռեկորդ է սահմանել

03 Փետրվար, 2025 14:20
Յամալը նոր ռեկորդ է սահմանել

«Բարսելոնայի» խաղացող Լամին Յամալը պատմական ռեկորդ է սահմանել կատալոնական ակումբի համար Լա լիգայի 22-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղում (1:0):

Ըստ Opta-ի՝ 17-ամյա խաղացողը հանդիպմանը կատարել է 11 հաջող դրիբլինգ (21 փորձից)՝ այս առումով Լա Լիգայում ռեկորդ սահմանելով «Բարսելոնայի» խաղացողների շրջանակում:

Այսպիսով Յամալը գերազանցել է Լիոնել Մեսսիի նվաճումը։ 2007 թվականին 20-ամյա արգենտինացին «Մալյորկայի» դեմ խաղում (1:0) կատարել է 10 հաջող դրիբլինգ (20 փորձից):

Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» 29 խաղում դարձել է 10 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

 

Լրահոս

Դիտել ավելին