Կարևոր իրադարձություններ

Մեզ համար շատ կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի անվտանգությունը. Իրանի ԱԳՆ խոսնակ

03 Փետրվար, 2025 14:47
Մեզ համար շատ կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի անվտանգությունը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Թեհրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման գործում։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Կովկասի անվտանգությունը և մեր բոլոր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր են, մենք հաջող հարաբերություններ ունենք Ադրբեջանի և Հայաստանի հետ, և վերջին օրերին ակտիվացել են դիվանագիտական բանակցությունները»,- ասել է նա։

Բաղային նշել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրների միջև երկխոսության զարգացմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին