Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից:
«Ծիծեռնակաբերդ։ 20-րդ դարը կրում է սարսափելի զանգվածային ջարդերի, էթնիկ զտումների, տեղահանությունների, ցեղասպանությունների հետքը։ Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ: