ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Ֆիլիպինների Հանրապետություն:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2025 թվականի փետրվարի 4-8-ը գործուղել Ֆիլիպինների Հանրապետություն (Մանիլա)՝ Բաց կառավարման գործընկերության Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հանդիպմանը մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Խուդաթյանի՝ Ֆիլիպինների Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ֆիլիպինների Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասված է որոշման մեջ: