Կարևոր իրադարձություններ

Տիգրան Խաչատրյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից

29 Հունվար, 2025 18:37
Տիգրան Խաչատրյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից

Ծովինար Բարսեղյանը ազատվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականի պաշտոնից:

Այս մասին որոշումը հրապարակված է Կառավարության կայքէջում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Ծովինար Բարսեղյանին 2025 թվականի հունվարի 31-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականի պաշտոնից»,- նշված է փոխվարչապետի որոշման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին