Կարևոր իրադարձություններ

Հայաստան-Արցախ համահայկական միությունը սկսում է դասախոսությունների, հանդիպումների, քննարկումների շարք

27 Հունվար, 2025 20:42
Հայաստան-Արցախ համահայկական միությունը սկսում է դասախոսությունների, հանդիպումների, քննարկումների շարք

«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ Լիաննա Մանուկյանը տեղեկացնում է.

«Սիրելի՛ երիտասարդներ, սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը սկսում է դասախոսությունների, ինտերակտիվ հանդիպումների ու քննարկումների շարք՝ տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպումներն անցկացվելու են հենց երիտասարդների առաջարկած թեմաներով և կարող են համալրվել նորերով:

PR, հանրային հաղորդակցում, խոսքի մշակույթ,հռետորական արվեստ

Բիզնես կառավարում, տնտեսության զարգացում

Իրավագիտություն, Մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ,

Քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ կառավարմանը,

Հոգեբանություն

Դիվանագիտություն և քաղաքագիտություն

Դատական համակարգի բարեփոխումներ

Եթե դու նախաձեռնող ես, սիրում ես թիմային աշխատանքը և ունես ցանկություն ներգրավված լինելու մեր ծրագրերին, ապա կարող ես ներկայացնել թեմաներ, առաջարկել բանախոսների և հանդես գալ սեփական նախաձեռնություններով:

Դասընթացներն անցկացվելու են ոլորտի առաջատար մասնագետների կողմից: Մասնակիցները ստանալու են դասախոսության մասնակցության վերաբերյալ հավաստագրեր։

Առաջին հանդիպումը հոգեբան Վիտյա Յարամիշյանի հետ տեղի կունենա փետրվարի 10-ին ժամը 18:00-ին, Արգիշտի 9 հասցեում:

Թեմա՝

Անձի ինքնաճանաչում եւ Սթրեսի հաղթահարում: Կանցկացվեն և հոգեբանական թեստեր և խաղեր:

Հարցերի եւ գրանցման համար կարող եք գրել մեզ կամ զանգահարել՝ 098-917-008 հեռախոսահամարով»:

 

Լրահոս

Դիտել ավելին