Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ու «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

27 Հունվար, 2025 19:38
Վարչապետն ու «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին:

Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան, հիմնադրամի հետաքրքրվածությունը տարածաշրջանի նկատմամբ և պատասխանել մի շարք հարցերի: 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին և այդ համատեքստում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին